Հանդիպում դասվարների հետ, 2024թ․ մարտի 22

Հանդիպում դասվարների հետ, 2024թ․ մարտի 22, ժամը՝ 14։30, հետազոտական ավագ դպրոցի 2-4 կաբինետ։

Դասվարների հետ քննարկում ենք մարտի ֆլեշմոբի առաջին մակարդակի համար առաջարկված խնդիրները։

Խմբագրված տարբերակ

1 Ագարակում կա այնքան դեղին թութակ, որքան կապույտ և այնքան կապույտ թութակ, որքան կարմիր թութակ ։ Հաշվիր, թե քանի կարմիր, դեղին և կապույտ թութակ կա միասին, եթե կարմիր թութակները երեքն են։

2 Վիշապ օձի գլխից մինչև պոչը 3 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 3 մ է։ Քանի՞ մետր է վիշապ օձը։

3․ Ոսկերիչին հանձնեցին ոսկե շղթայի 5 կտոր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր 3 փոքրիկ օղակներից։ Ամենաքիչը քանի՞ օղակ «բացել- փակելով»՝ ոսկերչին կհաջողվի այդ 5 կտորից պատրաստել 15 օղակից բաղկացած բաց շղթա։

4․ Մայրիկը ծաղիկները ջրում է միայն տարվա զույգ օրերին։ Տարվա մեջ քանի՞ անգամ են ծաղիկները ջրվում։ /179/

5․Այգում կային 17 աղունիկ։ Բոլոր աղունիկները, բացի չորսից, այգուց դուրս թռան։ Քանի՞ աղունիկ մնաց այգում։/Մնաց 4 աղունիկ/

6․Քանի անգամ է «9» թվանշանը հանդիպում 1-ից 100 թվերի մեջ։/20 անգամ/

7․ Երկու ծաղկամանում կան տարբեր քանակի ծաղիկներ։ Երբ առաջին ծաղկամանից 7 ծաղիկ տեղափոխեցին երկրորդ ծաղկամանի մեջ, յուրաքանչյուր ծաղկամանում դարձավ 28 ծաղիկ։ Քանի՞ ծաղիկ  կար յուրաքանչյուր ծաղկամանում։

Պատասխան՝ 35, 21 ծաղիկ։

Նոր խնդիրներ
Գտիր հաջորդ թիվը, որպեսզի լրացնես շարքը։ 102, 105, 111, 114, 120, 123, 129, ?

Լիլիթը թիվ է մտապահել։ Այն մեծ է 7-ից, բայց փոքր է 9-ից։ Ի՞նչ թիվ է մտապահել Լիլիթը։

Եթե երեք օր առաջ երկուշաբթիին նախորդող օր էր, ապա վաղը չէ մյուս օրը շաբաթվա ո՞ր օրը կլինի։/ուրբաթ/

Ինչպե՞ս 16 կոճակը դասավորել չորս բաժակներում, որ դրանցից յուրաքանչյուրում լինեն, կենտ թվով կոճակներ։ Եվ այդ կենտ թվերն չկրկնվեն և

լինեն իրար հաջորդող։

1,3,5,7

Վահեն, Աստղիկը ու Արան գրքեր էին կարդում։ Մեկը ճամփորդության, մյուսը՝ տիեզերքի, իսկ երրորդը՝ սպորտի մասին։ Ով ինչ գիրք էր կարդում, եթե Աստղիկը չէր կարդում սպորտի և տիեզերքի մասին, իսկ Արան սպորտի մասին։


Ցանկապատի հետևում հավերը քուջուջ են անում։ Ես այնտեղ 6 հավի ոտք եմ տեսնում։ Քանի՞ հավ կա այնտեղ։

Об авторе gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий