Հանդիպում դասվարների հետ, 2024թ․ հունվարի 19

Հանդիպում ենք դասվաների հերթական խմբի հետ, 2024թ․ հունվարի 19, ժամը՝ 14։30, Հետազոտական ավագ դպրոց վարժարանի 2-4 սենյակ։

Քննարկում են դեկտեմբերի ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրները։

1․ Եվան Ձմեռ պապիկի համար գլխարկ կարեց և որոշեց ձևավորել փաթիլներով։ Յուրաքանչյուր գլխարկը ձևավորելու համար  օգտագործեց 6 մեծ և 4 փոքր փաթիլ։ Քանի՞ մեծ և քանի՞ փոքր փաթիլ հարկավոր կլինի Եվային այդպիսի 5 գլխարկ ձևավորելու համար։

2․ Ամանորյա ներկայացումը դիտելու համար ավտոբուսով գնալու էր 83 սովորող։ Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհարժեշտ պատվիրել, եթե յուրաքանչյուր ավտոբուսում տեղավորվում է  մինչև17 սովորող։

3․ Ամանորի տոնախմբությանը Ձմեռ պապը բերեց 80 տուփ նվեր։ Առաջին դասարանցիներին տվեց 26 տուփ։ Մնացած նվերների կեսը տվեց երկրորդ դասարանցիներին։ Մնացած տուփերը տվեց երրորդ դասարանցիներին։ Քանի՞ տուփ նվիրեց երրորդ դասարանցիներին։

4․ Արամը 24 խաղալիք պետք է կախի տոնածառից։ Ամեն օր նա կախում է 4 խաղալիք։ Դեկտեմբերի ո՞ր օրվանից նա պետք է սկսի կախել խաղալիքները, որ վերջինը կախի դեկտեմբերի 30-ին։

5․ Այս տարվա ուսումնական վերջին օրը դեկտեմբերի 22-ին է, իսկ արձակուրդից հետո ուսումնական առաջին օրը  հունվարի 8-ին է։ Քանի՞ օր է տևում արձակուրդը, եթե հաշվենք նաև տոնական, շաբաթ և կիրակի օրերը։

6․ Երևանում անդադար ձյուն է գալիս։ Երկու ժամում ձյան շերտի հաստությունը հասավ  3սմ։ Որքա՞ն կդառնա ձյան շերտի հաստությունը 8 ժամ հետո, եթե ձյունը շարունակի նույն թափով գալ։

7․ Երկրորդ դասարանցիների 13 սովորող զարդարեցին դասարանի տոնածառը։ Աղջիկներից ամեն մեկը կախեց 3 խաղալիք։ Տղաներից ամեն մեկը կախեց 2 խաղալիք։ Տոնածառի վրա եղավ 31 խաղալիք։ Քանի՞ աղջիկ զարդարեց տոնածառը։

8․ Առաջին դասարանի տոնածառը զարդարել են 35 խաղալիքով։ Երկրորդ դասարանի տոնածառը զարդարել են 27 խաղալիքով։ Քանի՞ խաղալիք ավելացնենք երկրորդ դասարանի տոնածառին, որ երկու տոնածառերի վրա լինեն հավասար թվով խաղալիքներ։

9․ Առաջին դասարանի տոնածառը զարդարել են 35 խաղալիքով։ Երկրորդ դասարանի տոնածառը զարդարել են 27 խաղալիքով։ Քանի՞ խաղալիք տեղափոխենք առաջին դասարանի տոնածառից երկրորդ դասարանի տոնածառին, որ երկու տոնածառերի վրա լինեն հավասար թվով խաղալիքներ։

10․ Արտակը 15 ձնեմարդուկներին ներկեց  հետևյալ հերթականությամբ՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր։ Արտակը ո՞ր գույնով ներկեց վերջին ձնեմարդուկին։

Об авторе gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий