Մաթեմատիկա դասավանդողին՝ մասնագիտական ինքնազարգացման համար
Հանրապետությունում կրթական համակարգը այնպիսին է, որ մաթեմատիկայի ուսուցումը դպրոցում հենված է թեստերի վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորածից քիչ նյութ է, որ պետք է գալիս դպրոցում դասավանդելիս։ Ստացվում է, որ մաթեմատիկա դասավանդողը հիմնականում իր «դպրոցական» գիտելիքներով է մտնում դասարան։ Իսկ այդտեղ կան բացթողումներ՝ ապացույցների պակաս, դպրոցական ծրագրում չընդգրկված թեմաներ, ոչ ստանդարտ խնդիրների լուծում։
Առաջարկվող նյութերը վերցված են
- Болтянский В. Г., Левитас Г. Г. Делимость чисел и простые числа
- А. Д. Блинков Геометрия в негеометрических задачах
- А. Д. Блинков, Классические средние в арифметике и геометрии
գրքերից։ Նյութերը Word ֆայլերով են, ինչը հեշտացնում է օգտագործումը։ Յուրաքանչյուր նյութում կա տեսական մաս, օրինակներ և ինքուրույն կատարման համար վարժություններ և խնդիրներ։ Խնդիրների մեծ մասը ապացուցելու խնդիրներ են։ Նյութերը մատչելի են նաև մաթեմատիկայով հետաքրքրվող սովորողներին։
Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
Նախագիծը շարունակական է։ Մաթեմատիկա դասավանդողներով արդեն ընտրել ենք գիրքը՝ О. И. Мельников Теория графов в занимательных задачах:Գիրքը բաժանել ենք մասերի, և որոշել, թե ով որ մասը պետք է թարգմանի։