Օգոստոսի 28-ի արագածյան վերելքը

Ըստ Սյուզի Հակոբյանի նախագծի վերելքին մասնակցում էին կրթահամալիրի 8-ից 9-րդ դասարան տեղափոխված սովորողներից։ Խմբում ընդգրկված էր նաև Աստղիկ Հակոբյանի մայրը՝ Տաթևիկ Մամչյանը։ Ծնողների մասնակցությունը վերելքներին խրախուսելի է։ Իմ առաջարկով խմբին միացան նաև աշխարհագրության ուսուցիչ Գայանե Սարգսյանը, առանց Արագած բարձրանալու ո՞նց էր դասավանդում աշխարհագրությունը, և կրթահամալիրի շրջանավարտ Մերի Մարկոսյանը։ Արդեն Քարի լճի մոտ խմբին միացան նաև Ալբերտ Տոնեյանը, Հրաչ Մակարյանը, Հրաչ Թորոսյանը։

Մեկնարկը լավ էր կազմակերպված։ Ճիշտ ժամանակին շարժվեցինք եկեղեցու մոտից և ժամը 9։30 հասանք Քարի լիճ։ Լճի ֆոնին խմբակային նկարվելուց հետո ճանապարհ ընկանք։ Խումբը լավ էր քայլում։ Զարմանալիորեն, նվնվացողները տղաներից էին, էն էլ տեսքով ամենաամուրները՝ Ռոլանդը Հակոբյան, Արմանը Բաղդասարյան։ Լավ արագությամբ հասանք գագաթ։ Հավանաբար նրանից էր, որ քիչ էին սելֆի անում։ Գագաթին հունգարացիների մեծ խումբ կար։ Ալբերտը և Հրաչը Մակարյան մկրտեցին մեր խմբի անդամներին էլ, հունգարացիների մի մասին էլ։

Գագաթին մի ժամի չափ մնալուց հետո իջանք՝ Սյուզին և ես սովորողների հետ մեր սովորական ճանապարհով, Ալբերտը, Հրաչները, Գայանեն և Մերին՝ գագաթներով։

Առանց դիպվածների հասանք ավտոբուսին։ Սովորողները ժամանակ ունեին և կարող էին մի քիչ էլ հանգստանալ, լճին մոտենալ, բայց պարզվեց, որ մեր գնալուց հետո վարորդի՝ Սարգիս Ավագյանի, ճնշումը բարձրացել է, իրեն վատ է զգացել, ինչ-որ տեղից դեղ է ճարել, խմել։ Ստիպված սովորողները ավտոբուսով վերադարձան։ Պետք է ուշադիր լինել, որ Սարգիս Ավագյանը Արագած խումբ չտանի։

Об авторе gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике Ճամփորդություն, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s