Առաջին պարապմունք․ 2 ժամ
Տեսական մաս․ Ընդհանուր ծանոթություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։
Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Երկրորդ պարապմունք․ Ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ 3 ժամ
Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծրագրերը, հոդված 7։
Գործնական մաս․ Մասնակիցը ընտրում է հետևյալ թեմաներից մեկը․
- Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
- Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
- Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։
Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանաում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի համապատասխան հոդվածի հետ։ Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Պատրաստվում եմ ատեստավորման։
Ծանոթանում է օրենքի 26-րդ հոդվածին։ Կազմում է իր քայլերի հաջորդականությունը հերթական ատեստավորվելու համար և որակավորման տարակարգ ստանալու համար։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Ծանոթանաում է օրենքի 35-րդ հոդվածին։
Երրորդ պարապմունք․ Հանրակրթության պետական չափորոշիչ․ 3 ժամ
Տեսական մաս․ հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6։
Հանրակրթության պետական չափորոշիչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշիչի կառուցվածքը։
Գործնական մաս
Մասնակիցը համեմատում է կառավարության 2021թ․ 136-Ն որոծմամաբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածին, գտնում, իր կարծիքով, տարբերություններ և փորձում հիւմնավորել։ Աշխատանքը տեղադրվում է բլոգում։
Չորրորդ պարապմունք, հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը
Գործնական մաս․ ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։
Հինգերորդ պարապմունք․ ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փատաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։
Մասնկացի բլոգում տեղադրված նյութերի հիման վրա ստանում է համապատասխան կրեդիտը՝ 1։