Հարվիրում եմ մասնակցելու մանկավարժության, բնապահպանության եռօրյա ճամբարին։ Ճամբարը կազմակերպվելու է Վաղաշենի տարածքում՝ Սևանի ափին։ Ճամբարը վրանային է։ Կարող եք գալ սեփական վրանով։ Քնապարկ, լողազգեստ, մարզահագուստ ունենալը պարտադիր է։
Ճամբարի ընթացքում կլինեն մակավարժական զրույցներ, յուրաքանչյուրս հնարավորություն կունենա մաքրելու Սևանի իր բաժին ափը, մարզական խաղեր, լող, դե իհարկե, նաև սնվելու ժամանակ կմնա։ Քնելը պարտադիր չէ։
Մասնակցելու համար լրացրեք հայտը։ Ճամբարը օգտակար կլինի բոլոր մանկավարժական աշխատողներին, հատկապես երիտասարդներին։
Ճամբարի օրակարգւ՝
Օգոստոսի 20-ին
8։30 մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու մոտից։ Ուշացողները ստիպված կլինեն հասնել մյուս կանգառները։ Առաջին կանգառ Խանջյան փողոցում՝ առաջին վերգետնյա անցումի մոտ, ժամը՝ 8։50, երկրորդ կանգառ՝ Ավանի Հարսնաքար համալիրի դիմաց, ժամը՝ 9։10։
11։30 ժամանում ճամբար։
Մինչև 12։00 ճամբարի ընդունում, աշխատանքի ծավալի ճշտում։
Սուրճի ընդմիջում, կարելի է նաև միրգ, բրդուճներ։ Իրերի տեղավորում։
13։00 լճի ափը մաքրելու աշխատանք։ Լող։
15։00 ճաշ։
15։30 հանգիստ
16։00 մանկավարժակամ քննարկում։ Մաթեմատիկա ամսագիրը և ամենամսյա մաթեմատիկական ֆլեմոբը որպես սովորողի նախասիրության զարգացման գործիք, քննարկումը կվարի Լիանա Հակոբյանը։
Հեղինակային ծրագրի մանկավարժական աշխատողի ամառը։ Քննարկումը վարում են Լուսինե Պետրոսյանը, Արմինե Գյոնջյանը։
17։00 աշխատանք լողափին, լող։
18։30 հանգիստ
19։00 ընթրիք
19։30 անհատական, խմբային աշխատանք
20։30 ազատ զրույց խարույկի շուրջը
Օգոստոսի 21
7։30 վերկաց
8։00 մարզական պարապմունք, լող
9։ 00 նախաճաշ
9։30 մանկավարժական քննարկում։ Հայրենագիտությունը կրթահամալիրի հեղինակային ծրագրում։ Ճամփորդություններ։ Քննարկումը վարում են Իվետա Ջանազյանը, Գայանե Սարգսյանը։
10։30 տեղանքի մաքրում, խարույկի համար փայտ հավաքել
11։30 հանգիստ
12։00 լողափի մաքրման աշխատանք, լող։
13։30 հանգիստ
14։00 ճաշ
14։30 հանգիստ
15։00 մանկավարժական զրույց։ Բնապահպանական աշխատանքը կրթական ծրագրում։ Ճամբարներ։
16։30 հանգիստ
17։00 լողափ
18։30 հանգիստ
19։00 ընթրիք
20։00 իրիկնային լող
20։30 զրույց խարույկի շուրջը
Օգոստոսի 22
7։30 վերկաց
8։00 մարզական պարապմունք, լող
9։ 00 նախաճաշ
9։30 մանկավարժական քննարկում։ Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգը։
10։30 տեղանքի մաքրում, խարույկի համար փայտ հավաքել
11։30 հանգիստ
12։00 լողափի մաքրման աշխատանք, լող։
13։00 ճամբարի հանձնում հաջորդ հերթափոխին
14։00 մեկնում
Հայրիվանք
Երևան