Թե ինչ եղավ, երբ խախտեցինք պայմանավորվածությունը…

Երեկ՝ հունիսի 8-ին, հերթական անգամ գնացի Արագած: Չորս ընկերներով` ես, Ալբերտը Տոնեյան, որ Արագած բարձրացած սեբաստացիներից շատերին մկրտել է, Տիգրանը Աղաբեկյան, հնաբնակ սեբաստացիները լավ են հիշում Տիգրանին, Հրաչը Մակարյան, որ բազմիցդ մանակցել է սեբաստացիների արշավներին: Չորսս էլ վաթսունն անց ենք և որոշել ենք օգտագործել արշավելու ցանկացած հնարավորություն: Եվ այսպես, որոշել էինք հունիսի 8-ին բարձրանալ Արագածի հարավային գագաթ, քանի ձյունը չի հալվել:

Ընկերներով ունենք պայմանավորվածություն, որ արշավից առաջ մեկ շաբաթ հայտարարում եք չխմելու շաբաթ` առանց ոգելից խմիչք օգտագործելու: Այս պայմանավորվածությունը հիմնականում պահում ենք: Չնայած եղել են դեպքեր, որ խախտել ենք, և Արագածը ցույց է տվել իր դեմքը: Մեկ-մեկ էլ ներել է: Եվ այսպես, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը՝ գնանցինք Արագած: Ալբերտը պնդեց, որ մինչև ժամը 13:00 խոստանում է լավ եղանակ, բայց հետո` կայծակներ, անձրև, կարկուտ: Մենք էլ որոշեցինք առավոտյան շուտ գնալ, այնպես, որ մինչև ժամը մեկը բարձրացած ու իջած լինեինք:

Ժամը 7:00 հանդիպեցինք պայմանավորված վայրում և Տիգրանի մեքենայով գնացինք: Եղանակը լավն էր:

Արագածի փեշերին մի դիտակետ ունենք, որտեղից շատ լավ երևում են մեր սիրած սարերը`Արագածը իր չորս գագաթներով ու խառնարանով, Աժդահակը, Մասիսը, Հատիսը և մյուսները: Այդտեղ նախաճաշեցինք, ձնծաղիկների դաշտում լուսանկարվեցինք ու ճանապարհը շարունակեցինք: Մեքենան թողեցինք լճի մոտի հրապարակում ու ճանապարհ ընկանք:

Հաշվի առնելով անցած տարվա փորձը, որ ձյան խորությունը և փափկությունը կարող են խանգարել, ընտրեցինք արևելյան կողմի ճանապարհը` բարձունքների գագաթներով: Հանդիպեցինք մի խումբ երիտասարդների: Նրանք արդեն վերադառնում էին գագաթից: Զրուցեցինք, նկարվեցինք, իրար գովեցինք: Պարզվեց, որ Հրաչը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, հետը մի տափաշիշ ծիրանի օղի էր բերել: Դե, ջահելների հետ մի-մի կում խմեցինք, բարի ճանապարհ ցանկացանք ու գնացինք:

Ալբերտը մի նոր սարք էր բերել, որը գրացում է կայծակները և որոշում հեռավորությունը: Երիտասարդներից բաժանվելուց հետո մի կես ժամ էլ չէր անցել, սարքը սկսեց ծվծվալ: Ուշադրություն չդարձնելով ծվծվոցներին՝ գնացինք առաջ, չնայած սարքը ասում էր, որ լքենք տարածքը:

Հրաչը հասավ գագաթին ու շուռ եկավ, թե՝ արագ իջեք: Պարզվեց՝ իր մաշկի վրա էր զգացել օդի իոնիզացված լինելը (Հրաչը միշտ բարձրանում է առանց վերնաշապիկի): Բարձունքներով իջնելը վտանգավոր էր, այնպես որ ընտրեցինք ներքև տանող ամենակարճ ճանապարհը և հայտնվեցինք ձյուների թագավորությունում:

Սկզբում ամեն ինչ լավ էր. արագ քայլում էինք: Ես առջևից էի գնում: Մեկ էլ երկու ոտքով`մինչև գոտկատեղս խրվեցի ձյան մեջ: Փորձեցի հենվել մի ոտքիս, որ մյուսը հանեմ ձյան միջից: Ոչ ոտքս հենարան գտավ, ոչ էլ մյուս ոտքս ազատվելու նշաններ ցույց տվեց: Կարծես նստել էի առանց ասպանդակների ձյունե ձիու վրա` ոտքերս խողովակների մեջ: Սկզբում շշմել էի, այդքան խորը ձյան մեջ երբեք չէի թաղվել: Փորձեցի օգնության սպասել: Բայց Տիգրանի փորձերը օգուտ չտվեցին: Այդտեղ հասկացա, որ ձյան մեջ խրվածին փրկելու գործը խրվածի ոտքերի և ձեռքերի գործն է: Ձեռքերն էլ այնքան օգտակար չէին, քանի որ հեշտությամբ խրվում էին ձյան մեջ: Միակ ձևը ոտքը հանելու մնում էր ոտքի տեղը լայնացնելը և ծալելով դուրս հանելը: Այդպես ոտքս այս ու այն կողմ շարժելով տեղը լայնացրեցի և մի կերպ մի ոտքս հանեցի: Մյուսը հանելու համար էլ նույն չարչարանքը արեցի:

Միայն ես չէի. բոլորս էլ խրվում էինք և չարչարանքով դուրս պրծնում: Այդպես խրվելով, դուրս գալով, տեղ-տեղ նստած, երբեմն գլորվելով՝ հասանք ամուր ձյունի:

Այդ ամբողջ ընթացքում ամպերը անընդհատ գոռգոռում էին գլխավերևներումս: Գնալով ձյան շերտը բարակում էր, և խրվելը արդեն վտանգավոր չէր, քանի որ մյուս ոտքդ հասնում է գետնին:

Ձյունը մեզ քիչ էր, սկսեց կարկուտ գալ: Գնալով ուժեղացավ ու խոշորացավ: Սարը, կարծես, ծեծում էր մեզ: Ամբողջովին թրջված ու սառած հասանք մեքենային: Թաց շորերը հանեցինք, բայց դողը չէր անցնում: Այդպես մրսած և ծեծված իջանք Արագածից:

Սարը նորից հիշեցրեց, թե ինչ է լինում, երբ խախտում ես պայմանավորվածությունը՝ տարիքից անկախ:

Реклама

Об авторе gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике Ճամփորդություն, Արագած. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s