Սեպտեմբերի մեկի արշավի հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեպտեմբերի մեկը՝ Արագածի հարավային գագաթին

40533142_1940207832691970_7124377633323745280_n

Նախապատրաստական փուլ

Արշավի մասին հայտարարությունը mskh.am կայքում տեղադրվել է 2018թ. օգոստոսի 26-ին, չնայած բանավոր հայտարարվել էր երկու շաբաթ առաջ: Հայտարարությունում գրված է, որ հրավիրում ենք մասնակցելու, այսինքն՝ մասնակցությունը կամավոր է, և մասնակցել ցանկացողը պետք է հայտը լրացներ: Հայտարարության բաց լինելը ենթադրում էր, որ արշավին կարող էին մասնակցել նաև ոչ կրթահամալիրցիներ: Եվ այդպիսիք եղան. «Ավետիսյաններ» դպրոցի 12-րդ դասարանցի Տաթև Մելիքսեթյանը, ով այս ամառվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ճամփորդում ինձ հետ, Խաչինյան Ռուբինան, գերմանացի Լիոնը, Կարեն Հարությունյանը (Արփինե Կարապետյանի նշանածը), քոլեջ նոր ընդունված Էմմայի և Մարիաննայի մայրիկ Տաթև Աբովյանը, Վիկտորյա Ստեփանյանը, Արմեն Ստեփանյանը, Ինեսա Դիլոյանը, Դավիթ Գևորգյանը: Ինչպես հաճախ, արշավն առաջնորդում էր Ալբերտ Տոնեյանը: Այս արշավին, իմանալով մասնակիցների քանակը (հորը մենակ չէր թողնելու), միացավ աղջիկս՝ Անահիտ Հակոբյանը: Քոլեջի ուսանողներից մասնակցել է 30 սովորող, ավագ դպրոցից՝ 67: Ինձանից բացի, ոչ սովորողներից մասնակցում էին մանկավարժական «Մուտք կրթահամալիր» ճամբարականներ Արփինե Կիրակոսյանը, Լիլիթ Յախինյանը, Արուսյակ Հոխիկյանը, Դիանա Ղազարյանը, Նարեկ Եղիազարյանը, Շուշան Գալոյանը, Հասմիկ Գրիգորյանը, Նելի Գեղամյանը, Անժելա Գեղամյանը, Սամվել Թամազյանը, Նելի Կարապետյանը, Ստելլա Մնացականյանը, Շուշան Ջամբազյանը: Ստացված հայտերից երևում է, որ մեր սովորողները այնքան էլ կամավոր չեն լրացրել հայտերը. դրանք խումբ-խումբ լրացված են իրար հետ: Հանկարծ թվամոլության ետևից չընկնե՞նք: Սամվել Թամազյանը քոլեջում շատ լավ էր մտածել՝ ճանպարհածախսը նախօրոք հավաքել: Ցավոք, ավագ դպրոցի կազմակերպիչներից և դասավանդողներից արշավին մասնակցում էին միայն աշխատանքի նոր ընդունվող Լիլիթ Յախինյանը և Նարեկ Եղիազարյանը: Ալբերտի առաջարկով այս անգամ հետներս վերցրել էինք նաև ռադիոկապ (գիտեինք, որ արշավախումը ֆիզիկապես երկար էր ձգվելու): Լավ կլինի, որ կրթահամալիրն էլ այդպիսի կապ ունենա, մանավանդ Արատեսի դպրական կենտրոնում, քանի որ սարերում մեր բջջային հեռախոսակապը ամեն տեղ չի գործում: Մասնակիցներին բաժանեցի խմբերի՝ յոթ խումբ, յուրաքանչյուրին՝ մեկ ղեկավար և մեկ օգնական: Ղեկավարները և օգնականները «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցած մասնագետներն էին՝ Ստելլա Մնացականյան և Շուշան Ջամբազյան, Սամվել Թամազյան և Նելլի Կարապետյան, Նելլի Գեղամյան և Անժելա Բլեյան, Հասմիկ Գրիգորյան և Անահիտ Հակոբյան, Նարեկ Եղիազարյան և Շուշան Գալոյան, Լիլիթ Յախինյան և Դիանա Ղազարյան: Լուսինե Մամիկոնյանի միջոցով կրթահամալիրը սպասարկող մեքենաներից պատվիրել էինք յոթ մեքենա: Մի խոսքով՝ մասնակիցները իրար հիմնականում անծանոթ էին:

Ընթացքը

Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, լուսանկարվեցինք, խմբերի ղեկավարները գտան իրենց խմբի անդամներին, նախօրոք կազմած ցուցակներով տեղավորեցին ավտոբուսներում, լուսանկարվեցինք և ճանապարհվեցինք: Քարի լճի մոտ խմբերին առանձին-առանձին հրահանգավորվեցի, և ճանապարհ ընկանք: Այսքան մեծ թվով մասնակիցներով երբեք չէինք գնացել Արագած: Կարծես ամբողջ սարը գրաված լինեինք: Խմբերի ղեկավարները և օգնականները ուշադիր և պատասխանատու էին իրենց վստահված սովորողների նկատմամբ: Առանց նրանց անհնարինության չափ դժվար կլիներ մեզ համար: Հասմիկ Նալբանդյանը և քոլեջի սովորող Մարիա Խուդոյանը շատ շուտ ետ դարձան: Եվ Հասմիկը տիեզերական ճառագայթների լաբորատորիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այցելությունների մասին: Կամաց-կամաց առաջացան ետ ընկնող մասնակիցներ, և խումբը ձգվեց՝ ուղտերի քարավանի նման: Էլի զարմանում եմ մեր պատանիների վրա: Այդքան ֆիզիկապես խեղճ, անկարող: Տասնհինգամյա պատանին բողոքում է ճնշումից, գլխապտույտից, հատուկ դեղեր են պահում մոտները, խմում: Քարի լճի մոտից առանձնացավ մի փքրիկ խումբ, որը զգալիորեն ետ էր մնում այդ երկքար շարասյունից՝ Քուվեյթից եկած զույգ եղբայրները՝ Ռոլանդը և Րաֆֆին, և Մարտին անունով նոր սովորողը: Եղբայրների դեպքում հնարավոր են օբյեկտիվ պատճառներ՝ մարդիկ ծնվել մեծացել են ծովի ափին, և մենք նրանց միանգամից տանում ենք 3000մ և ավելի բարձրություն, էլ չեմ ասում նրանց անձնական քաշերը: Եվ միայն Անահիտի համբերատար մանկավարժությունն էր, որ կարողացավ նրանց բարձրացնել մինչև գագաթ: Գագաթին Ալբերտը իր տարերքի մեջ էր. հարյուրի չափ չմկրտված մասնակիցներ, էլ չեմ ասում՝ ուրիշ խմբերից մասնակիցները: Ալբերտը սպասեց, մինչև Անահիտենք հասնեն գագաթ, իսկ մնացածը իջան: Վերջում Ալբերտը տղաների հետ սարը «սրբելով» իջավ, որ վստահ լինենք:

Զարմանալի էր ավագ դպրոցի սովորողների մի խմբի վարմունքը. նրանց անունը դրեցի «ռոքերներ»: Խմբի ակտիվ առաջնորդ ունեին՝ Մարիշը, հետաքրքիր և յուրօրինակ ձայնով: Երգելով իրենց անգլերեն երգերը, պարելով, մարմնի տարբեր մասերը կոտրտելով, պարերը՝ բարձրանում էին: Գագաթից մոտ հիսուն մետր ցածր (20 րոպե քայլելու ճանապարհ) նստեցին և գագաթ չբարձրացան (երևում էր, որ դա նրանց չէր հետաքրքրում): Հիմնավորումը, որ հոգնել են, անհիմն էր, քանի որ նույն ձևով երգելով ու պարելով իջան:

Բարեհաջող բոլորը հասան Քարի լիճ, որտեղ մեքենաները սպասում էին: Մեր մեքենան շարժվեց վերջինը, երբ բոլորը արդեն գնացել էին: Մենք նախատեսված ժամից մոտ մեկ ժամ ուշ հասանք քաղաք:

Առաջարկություններ

  • Նախքան Արագած գնալը մարդկանց պետք է լավ բացատրել, թե ուր են գնում, իրենց ինչ է սպասում, ինչ դժվարություններ կարող են լինել. անհարժեշտության դեպքում կարող են հանդիպումներ լինել արդեն Արագած բարձրացած սովորողների հետ։
  • Արագած գնալը մարդու կամավոր ընտրությունը պետք է լինի, չի կարելի դպրոց ընդունել-չընդունելու հարցը կապել Արագած բարձրանալու հետ։
  • Այդքան սովորողի առանց գործող կազմակերպչի կամ ուսուցչի վստահել չփորձված մարդկանց՝ համարում եմ մեծ թերացում։
  • Ռադիոակապի ձեռքբերումը համարում եմ անհրաժեշտություն:

Об авторе gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s