Հրավիրում եմ գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, նշելու Արագածի հարավային գագաթին: Մեկնելու ենք սեպտեմբերի 1-ին ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու (Բանգլադեշի եկեղեցի) մոտից: Վերադառնալու ենք նույն օրը ժամը 20:00:
Արշավին մասնակցելու համար պետք է մինչև օգոստոսի 30-ը (հինգշաբթի) ժամը 18:00 լրացնել հայտը: Հայտը լրացնելուց հետո պետք է սեղմել ներքևի կապույտ կոճակը: Արշավի համար անհրաժեշտ իրերը թվարկված են հայտում: Մասնակիցը կարող է իր հետ վերցնել նաև քաղցրավենիք, միրգ, եփված սուրճ, թեյ:
Խստիվ արգելվում են ոգելից, գազավորված խմիչքները և ծխախոտը:
Իմ էլեկտրոնային հասցեն է gevorg@mskh.am, հեռախոսը՝ 077615140: